Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «Հիմնատավուշ» Զարգացման Հիմնադրամը՝ Դիլիջան համայնքի և իր միջև 2019 թվականի հոկտեմբերի 28-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի գյուղ Հաղարծին հասցեում գտնվող 66.54415 (վաթսունվեց ամբողջ հիսունչորս հազար չորս հարյուր տասնհինգ) հա, 213.08421 (երկու հարյուր տասներեք ամբողջ, զրո ութ հազար չորս հարյուր քսանմեկ) հա, 68.66657 (վաթսունութ ամբողջ վաթսունվեց հազար վեց հարյուր հիսունյոթ) հա, 23.37504 (քսաներեք ամբողջ երեսունյոթ հազար հինգ հարյուր չորս) հա մակերեսներով հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի և 468-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով, հիմք ընդունելով 28.10.2019 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրերի 6.1 կետը՝
1․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և «Հիմնատավուշ» Զարգացման Հիմնադրամի միջև կնքված հողամասերի՝ հետևյալ վարձակալության պայմանագրերը․
1) 2019 թվականի հոկեմբերի 28-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի գյուղ Հաղարծին հասցեում գտնվող 66.54415 (վաթսունվեց ամբողջ հիսունչորս հազար չորս հարյուր տասնհինգ) հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը /վարձակալության իրավունքի գրանցման վկայական՝ N 31102019-11-0001, տրված՝ 31.10.2019թ./։
2) 2019 թվականի հոկեմբերի 28-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի գյուղ Հաղարծին հասցեում գտնվող 213.08421 (երկու հարյուր տասներեք ամբողջ, զրո ութ հազար չորս հարյուր քսանմեկ) հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը /վարձակալության իրավունքի գրանցման վկայական՝ N 31102019-11-0013, տրված՝ 31.10.2019թ./։
3) 2019 թվականի հոկեմբերի 28-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի գյուղ Հաղարծին հասցեում գտնվող 68.66657 (վաթսունութ ամբողջ վաթսունվեց հազար վեց հարյուր հիսունյոթ) հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը /վարձակալության իրավունքի գրանցման վկայական՝ N 31102019-11-0016, տրված՝ 31.10.2019թ./։
4) 2019 թվականի հոկեմբերի 28-ին կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի գյուղ Հաղարծին հասցեում գտնվող 23.37504 (քսաներեք ամբողջ երեսունյոթ հազար հինգ հարյուր չորս) հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը /վարձակալության իրավունքի գրանցման վկայական՝ N 31102019-11-0023, տրված՝ 31.10.2019թ./։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։