Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 23-ի թիվ 928-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արամայիս Կարենի Մանուկյանի կողմից ինքնակամ կառուցված 23․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 23112023-11-0059/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արամայիս Մանուկյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/2 հասցեի ավտոտնակը՝ 23․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․4քմ հողամասը, համապատասխանաբար, 54195 դրամ և 159923 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 23․4քմ հողամասը քաղ. Արամայիս Կարենի Մանուկյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 65/2 հասցեի ավտոտնակը՝ 23․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․4քմ հողամասը, համապատասխանաբար, 54195 դրամ և 159923 դրամ արժեքներով քաղ. Արամայիս Կարենի Մանուկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |