Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Մովսես Սաղաթելյանը՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 139 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 139 հասցեի հողամասից առանձնացվող հողամասերին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հետևյալ հասցեները.
- 0.04հա հողամասին /համաձայն կից հատակագծի/՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Ա. Մյասնիկյան փողոց թիվ 139/4,
- 0.04հա հողամասին /համաձայն կից հատակագծի/՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Ա. Մյասնիկյան փողոց թիվ 139/5,
իսկ մնացած 0.04364հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մյասնիկյան փողոց թիվ 139:
2.Պարտավորեցնել քաղ․ Մովսես Սաղաթելյանին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: