Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 17-ի թիվ 905-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/13 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արթուր Ալիբեկի Եղիազարյանի կողմից ինքնակամ կառուցված 8․0քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 17112023-11-0034/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արթուր Եղիազարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/13 հասցեի տնտեսական շինությունը՝ 8․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 8․0քմ հողամասը, համապատասխանաբար, 43600 դրամ և 84111 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված տնտեսական շինությունը և վերջինիս զբաղեցրած 8․0քմ հողամասը քաղ. Արթուր Ալիբեկի Եղիազարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/13 հասցեի տնտեսական շինությունը՝ 8․0քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 8․0քմ հողամասը, համապատասխանաբար, 43600 դրամ և 84111 դրամ արժեքներով քաղ. Արթուր Ալիբեկի Եղիազարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |