2017թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 2664000 դրամ <Փողոցների լուսավորում> /բաժին 06 , խումբ 04, դաս 01/ , հոդված 5113:
|