Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի դպրոցների առաջին դասարան հաճախող թվով 300 երեխաների համար սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ձեռք բերել և տրամադրել պայուսակներ: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով`հսմսյնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և վերը նշված պայուսակների գնման նպատակով Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասից «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09, խումբ 06, դաս 01/հոդված 4269 հատկացնել 880000 դրամ::
|