Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը՝ հայտնելով, որ Վազգեն Սանթրոսյանի կողմից Գետափնյա փողոցից գողացվել է Դիլիջանի համայնքապետարանին պատկանող ջրահեռացման համակարգի դիտահորի մետաղական 1 հատ ծածկոց: Համայնքի ղեկավարի կողմից Վազգեն Սանթրոսյանից բողոք և պահանջ ներկայացնելու, ինչպես նաև մետաղական ծածկոցի հետագա տնօրինման հարցը ներկայացվում է համայնքի ավագանու քննարկմանը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կողմից ներկայացված Դիլիջանի համայնքապետարանին պատկանող ջրահեռացման համակարգի դիտահորի մետաղական 1 հատ ծածկոցի գողության փաստով Դիլիջանի համայնքապետարանը Վազգեն Սանթրոսյանից բողոք չունի, իսկ 1 հատ մետաղական ծածկոցը ենթակա է վերադարձման Դիլիջանի համայնքապետարանին: |