Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մայիսի 08-ի թիվ 366-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/12 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հրահատ Հակոբյանի կողմից ինքնակամ կառուցված 84.42քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 18052023-11-0014/: Հաշվի առնելով, որ քաղ. Հրահատ Հակոբյանը հանդիսանում է զոհված զինծառայողի ծնող՝ համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն նշված բնակելի տունը անվճար օրինականացնելու և վերջինիս զբաղեցրած 65.6քմ հողամասը քաղ. Հրահատ Հակոբյանին անհատույց, սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Այգեստան փողոց թիվ 2/12 հասցեի 84.42քմ արտաքին մակերեսով բնակելի տունը անվճար օրինականացնելու և վերջինիս զբաղեցրած 65.6քմ հողամասը քաղ. Հրահատ Հակոբյանին անհատույց, սեփականության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |