Այսօր: Կիրակի, 18 Մայիսի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 912-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2025 թվականի N 912-Ա

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 36/1 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 200․5ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. դեկտեմբերի 09-ի թիվ 1291-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոց, թիվ 36/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արտուշ Արշալույսի Հովսեփյանի կողմից ինքնակամ կառուցված 37․17քմ արտաքին մակերեսով ավտոտնակի և 111․78քմ արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21032025-11-0034/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արտուշ Հովսեփյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոց, թիվ 36/1 հասցեի ավտոտնակը՝ 37․17քմ արտաքին մակերեսով, անասնաշենքը՝ 111․78քմ արտաքին մակերեսով և վերջիններիս զբաղեցրած 200․5քմ հողամասը, համապատասխանաբար, 86086 դրամ, 517765 դրամ և 1370278 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը, անասնաշենքը և վերջիններիս զբաղեցրած 200․5քմ հողամասը քաղ. Արտուշ Արշալույսի Հովսեփյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոց, թիվ 36/1 հասցեի ավտոտնակը 37․17քմ արտաքին մակերեսով, անասնաշենքը 111․78քմ արտաքին մակերեսով և վերջիններիս զբաղեցրած 200․5քմ հողամասը, համապատասխանաբար, 86086 դրամ, 517765 դրամ և 1370278 դրամ արժեքներով քաղ. Արտուշ Արշալույսի Հովսեփյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -13

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -2

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner