Դիլիջան համայնքում իրականացվող Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող NEAR-TS/2015/370-531 դրամաշնորհային ծրագրին համայնքի ներդրումը կազմում է 30000 եվրոյին համարժեք դրամ: Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվում հինգ մարդատար տրանսպորտային միջոց: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ֆինանսական մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի 2018թ. բյուջեի ֆոնդային մասից «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» /բաժին 01 , խումբ 01, դաս 01/ , հոդված 5129 հատկացնել 16200000 դրամ:
|