Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանը՝ իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0020 ծածկագրով, 1003.0քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասին կից գտնվող, 11-003-0408-0024 ծածկագրով 79.2քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 79.2քմ հողամասը գտնվում է գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես վարելահող: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0024 ծածկագրով 79.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 9108 /ինը հազար հարյուր ութ/ դրամ արժեքով օտարել քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0408-0024 ծածկագրով 79.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 9108 /ինը հազար հարյուր ութ/ դրամ արժեքով, քաղ. Արտաշես Վալերիի Մովսեսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |