Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1. «06-03-01» Դիլիջան համայնք /Ջրամատակարարում/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածից նվազեցնել՝ 5 572 547 ՀՀ դրամ։
2. «08-02-03» Դիլիջան համայնք /Մշակույթի տներ, ակումբներ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածին ավելացնել՝ 5 572 547 ՀՀ դրամ։
3. Սույմն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։