Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Արսեն Արարատի Եսայանը, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 7/7 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 0.05469հա հողամասին կից գտնվող /Սայաթ-Նովայի թիվ 7/1 հասցեի/ 0.05469հա մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.05469հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի թիվ 7/1 հասցեի հասցեի 0.05469հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3737679 /երեք միլիոն յոթ հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ․ Արսեն Արարատի Եսայանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի թիվ 7/1 հասցեի հասցեի 0.05469հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3737679 /երեք միլիոն յոթ հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղ․ Արսեն Արարատի Եսայանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: