Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մհեր Ժիրայրի Մելիքսեթյանը՝ իր սեփականությունը հանդիսացող Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0308-0030 ծածկագրով, 11000.0քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասին կից գտնվող, 11-044-0308-0039 ծածկագրով 4000.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 4000.0քմ գյուղատնտեսական նշանակության հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է գյուղատնտեսական նշանակության հողերի կազմում, որպես արոտավայր /4-րդ կարգ/: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0308-0039 ծածկագրով, 4000.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 181000 /հարյուր ութսունմեկ հազար/ դրամ արժեքով օտարել քաղ. Մհեր Ժիրայրի Մելիքսեթյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0308-0039 ծածկագրով, 4000.0քմ գյուղատնտեսական նշանակության հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 181000 /հարյուր ութսունմեկ հազար/ դրամ արժեքով, քաղ. Մհեր Ժիրայրի Մելիքսեթյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |