Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Խաչատուր Ավետիսյանը՝ Դիլիջան համայնքի և իր միջև 13.08.2021 թվականին կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով՝
1.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և Խաչատուր Ավետիսյանի միջև 13.08.2021 թվականին կնքված Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։