Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում համայնքապետարանը ձեռք է բերել ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության մեքենա ՈՒԱԶ 236324-101 համակցված գործիքներով: Նշված մեքենան պետք է ստանա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, նշված մեքենան ընդգրկել Դիլիջան համայնքի գույքացանկում 10100000 (Տաս միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով և թույլատրել ներքոնշյալ ավտոմեքենայի նկատմամբ Դիլիջան համայնքի սեփականությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելու նպատակով հանդես գալ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում.
· Ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության մեքենա ՈՒԱԶ 236324-101 համակցված գործիքներով -10100000 (Տաս միլիոն մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ: |