Համայնքի ղեկավարը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն` Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 1.Հաստատել` Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2հավելվածների /հավելվածները կցվում են/:
2․Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
3. Ուժը կորցրած ճանաչել Դիլիջանի համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 167-Ա որոշումը: |