Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 13112024-11-0041, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2 հասցեի 3728․8քմ բնակելի կառուցապատման հողամասը պատկանում է քաղաքացի Արտաշես Վալերիի Մովսեսյանին: Վերջինս դիմել են Դիլիջան համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/3 հասցեի 278․1քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 12/3 հասցեի 212․3քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 278․1քմ և 212․3քմ հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 04122024-11-0046 և 04122024-11-0047/: Համայնքի ավագանին 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 830-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 278․1քմ եվ 212․3քմ հողամասերն ընդլայնման կարգով քաղաքացի Արտաշես Վալերիի Մովսեսյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
1. Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2 հասցեի 3728․8քմ բնակելի կառուցապատման հողամասին կից գտնվող, Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/3 հասցեի 278․1քմ մակերեսով և Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 12/3 հասցեի 212․3քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղաքացի Արտաշես վալերիի Մովսեսյանին: Հողամասերի արժեքը կազմում է համապատասխանաբար 1900619 դրամ և 1450922 դրամ:
2. Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2 հասցեի 3728․8քմ, Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/3 հասցեի 278․1քմ և Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 12/3 հասցեի 212․3քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 4219․2քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2 հասցեով:
3. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4. Պարտավորեցնել Արտաշես Մովսեսյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասերի կադաստրային արժեքները՝ համապատասխանաբար 1900619 /մեկ միլիոն ինը հարյուր հազար վեց հարյուր տասնինը/ դրամ և 1450922 /մեկ միլիոն չորս հարյուր հիսուն հազար ինը հարյուր քսաներկու/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: