Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվետվությանը (հողային հաշվեկշռին)՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |