Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 048-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2022 թվականի N 048-Ա

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՅԱՑՐԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

     Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության ֆինանսական օժանդակությամբ 2021 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության համայնքներում մեկնարկել է համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրի 2-րդ փուլը։  Ծրագրի համակարգումը ստանձնել է ԳՄՀԸ (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն ) կողմից իրակա­նաց­վող «Լավ կառավարում հանուն տեղական զարգաց­ման Հարավային Կովկասում» ծրագիրը՝ ՀՀ ՏԿԵՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) հետ համատեղ:
 Համայնքապետարանի կողմից ներկայացվել է ծրագիր՝ «
Դիլիջան համայնքում տաղավարների հիմնում՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար»։  Տաղավարների կառուցումը հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվողներին առանց միջնորդի իրենց արտադրանքը ներկայացնել և վաճառել բնակիչներին ու զբոսաշրջիկներին, ինչն էլ կխթանի փողոցային առևտրի վերացմանը։

Ծրագիրի իրականացման դեպքում էկոլոգիական վնաս չի պատճառվի, քանզի տաղավարները կկառուցվեն բնական փայտից։ Իսկ կառավարումն ու տեխնիկական սպասարկումը կիրականցվի համայնքապետարանի ենթակառուցվածքների միջոցով։

Դրամաշնորհ ստանալու հայտը ներկայացվել է և ստացել նախնական հաստատման։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է  7.733.000 ՀՀ դրամ․

Հայտավորվող ֆինանսական միջոցները՝ 6.109.000 ՀՀ դրամ․

 Համայնքի համաֆինանսավորման չափը՝ 1.624.000 ՀՀ դրամ, ինչը կազմում է ընդհանուր բյուջեի 21%-ը։

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․

 1. Հավանություն տալ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ներկայացված «Դիլիջան համայնքում տաղավարների հիմնում՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար» դրամաշնորհ ստանալու նպատակով ներկայացված ծրագրին։

 


Կողմ -17

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ԲՈՋԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԹԱՄՐԱԶՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(646.79 Կբ)
(3.82 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner