Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Սուրեն Աղաջանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0438-0001 կադաստրային ծածկագրով 0.055հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0438-0001 կադաստրային ծածկագրով 0.055հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք Մ. Գորկու փողոց, թիվ 98/2:
2.Պարտավորեցնել քաղ. Սուրեն Աղաջանյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: