Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հոկտեմբերի 22-ի թիվ 1101-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 163 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանի կողմից ինքնակամ կառուցված 28․06քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 01112024-11-0021/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վանուշ Փիլոյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց թիվ 163 հասցեի տնտեսական շինությունը՝ 28․06քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 67․7քմ հողամասը, համապատասխանաբար, 129974 դրամ և 462683 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված տնտեսական շինությունը և վերջինիս զբաղեցրած 67․7քմ հողամասը քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, թիվ 163 հասցեի տնտեսական շինությունը՝ 28․06քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 67․7քմ հողամասը, համապատասխանաբար, 129974 դրամ և 462683 դրամ արժեքներով քաղ. Վանուշ Նորիկի Փիլոյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |