Դիլիջանի համայնքի ղեկավարին Է դիմել քաղ․ Կարո Արմենի Պետրոսյանը ՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 3-րդ նրբ․ թիվ 11 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 600.0քմ հողամասին կից գտնվող /Օրջոնիկիձեի փողոց 3-րդ նրբ․ թիվ 11/1 հասցեի/ 260.4քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 260.4քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 3-րդ նրբ․ թիվ 11/1 հասցեի 260.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1779652 /մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացի Կարո Արմենի Պետրոսյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 3-րդ նրբ․ թիվ 11/1 հասցեի 260.4քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1779652 /մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունինը հազար վեց հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացի Կարո Արմենի Պետրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |