Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի <<Կոմունալ սպասարկում և լուսավորություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում կատարել փոփոխություն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և
1. Դիլիջանի համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 25-ի «Դիլիջանի համայնքի ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 122-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն և <<Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում և լուսավորություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում կատարել հետրյալ փոփոխությունը՝
1) կրճատել հավաքարար -1.5 հաստիք -72751 դրամ դրույքաչափով
2) լրացուցիչ հատկացնել վարորդ – 2 հաստիք-135000դրամ դրույքաչափով բանվոր – 2 հաստիք-95000 դրամ դրույքաչաչափով բանվոր-1 հաստիք-72751 դրամ դրույքաչափով:
2. Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/հատկացնել 800000 դրամ ,, Աղբահանում ,, (բաժին 5 խումբ 1 դաս1 ,հոդված -4511) :
|