Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե է վճարվել 40326120 դրամ, որը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 20/12/2018թ. թիվ 1494-Ա որոշման ուղղվել է «Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում»աշխատանքների իրականացմանը, սակայն մրցույթի արդյունքում առաջացել է 10240120 դրամ տնտեսում: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի Դիլիջան համայնքի ղեկավարը նշված ֆինանսական միջոցի օգտագործման վերաբերյալ ավագանու քննարկմանն է ներկայացրել կապիտալ ծախսերի երկու ծրագիր` «Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի ավտոճանապարհահատվածի բետոնացում» և «Դիլիջան համայնքի Շամախյան թաղամասի բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգում»: Ելնելով վերոգրյալից՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝
Տնտեսման արդյունքում առաջացած 10240120 դրամ գումարն ուղղել «Ճանապարհային տրանսպորտ»/բաժին 04, խումբ 05 դաս 01, հոդված 5113/ «Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի ավտոճանապարհահատվածի բետոնացում»ծրագրի իրականացմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 15825730 դրամ: |