|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունիսի 2025 թվականի N 939-Ա |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 10/1 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 139․0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. հունվարի 17-ի թիվ 41-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի, թիվ 10/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Գագիկ Ամիրի Աղաբեկյանի կողմից ինքնակամ կառուցված 100․995քմ արտաքին մակերեսով ավտոտեխսպասարկման կայանի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 20022025-11-0034/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Գագիկ Աղաբեկյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի, թիվ 10/1 հասցեի ավտոտեխսպասարկման կայանը՝ 100․995քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 139․0քմ հողամասը, համապատասխանաբար, 2105140 դրամ և 949968 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտեխսպասարկման կայանը և վերջինիս զբաղեցրած 139․0քմ հողամասը քաղ. Գագիկ Ամիրի Աղաբեկյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի, թիվ 10/1 հասցեի ավտոտեխսպասարկման կայանը՝ 100․995քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 139․0քմ հողամասը, համապատասխանաբար, 2105140 դրամ և 949968 դրամ արժեքներով քաղ. Գագիկ Ամիրի Աղաբեկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -12 ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ԲԱԶԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԼԻԽԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԵՄՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԶԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԳՈՒԼԻՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ԹԱԼԱՆՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱԻԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՍԱՀԱԿՅԱՆ ՍԱՐԳԻՍ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|