27.06.2024 թվականին Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Թադևոս Մովսիսյանի լիազորված անձ Նվեր Շառոյանը՝ Դիլիջան համայնքի և Թադևոս Մովսիսյանի միջև 2024 թվականի հունիսի 17-ին կնքված ՀՀ Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 234/3 հասցեում գտնվող 376 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով 17.06.2024 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագրի 6.1 կետը՝
1․Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և Թադևոս Մովսիսյանի միջև 2024 թվականի հունիսի 17-ին կնքված ՀՀ Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Կալինինի փողոց թիվ 234/3 հասցեում գտնվող 376 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։