Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 646
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2020 թվականի N 646

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՄԱԽՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 12/1 ՀԱՍՑԵԻ 113.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 23122020-11-0002, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց 1-ին նրբ. թիվ 12 հասցեի բնակելի տունը 805.0քմ տնամերձ հողամասով պատկանում է քաղ. Հրանտ Հրաչիկի Մարտիրոսյանին և Սիմոն Հրաչիկի Մարտիրոսյանին: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 12/1 հասցեի 113.0քմ հողամասն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
   Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 113.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային  օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Համայնքի ավագանին 2020թ. դեկտեմբերի 28-ի թիվ 175-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 113.0քմ հողամասն ընդլայնման կարգով քաղ. Հրանտ Հրաչիկի Մարտիրոսյանին և Սիմոն Հրաչիկի Մարտիրոսյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
    Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`

1. Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց 1-ին նրբ. թիվ 12  հասցեի բնակելի տան 805.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Շամախյան փողոցի թիվ 12/1 հասցեի 113.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել քաղ. Հրանտ Հրաչիկի Մարտիրոսյանին և Սիմոն Հրաչիկի Մարտիրոսյանին: Հողամասի արժեքը կազմում է 140346 դրամ:
2. Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց 1-ին նրբ. թիվ 12  հասցեի բնակելի տունը և ընդլայնված 918.0քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց 1-ին նրբ. թիվ 12 հասցեով:
3. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական  գրանցման:
4. Պարտավորեցնել համասեփականատերերին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը` 140346 /հարյուր քառասուն հազար երեք հարյուր քառասունվեց/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի  սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի  նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու  նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner