Դիլիջանի համայնքապետարան են դիմել համայնքի դպրոցների տնօրենները, խնդրանքով փոխհատուցել դպրոց հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների թվով 193 երեխաների 2019թ.-2020թ. ուսումնական տարվա դասագրքերի վճարը: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջան համայնքի թվով 12 դպրոցներ հաճախող երեխաներին 2019թ.-2020թ. ուսումնական տարվա համար դասագրքերի վճարը փոխհատուցելու նպատակով Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասից «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09, խումբ 06 , դաս 01/ հոդված 4639 հատկացնել 1240368 դրամ, այդ թվում`
«Դիլիջանի Ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 167840 դրամ, «Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 218650 դրամ, «Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 165130 դրամ, «Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 145280 դրամ, «Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 81380 դրամ, «Հաղարծինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 194480 դրամ, «Թեղուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 124330 դրամ «Գոշի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 45260 դրամ, «Գոշի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 11310 դրամ, «Խաչարձանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 22960 դրամ, «Աղավնավանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 29488 դրամ «Հովքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 34260 դրամ,,
|