Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 238
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ Մ. ԳՈՇԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲ. ԹԻՎ 7/1 ՀԱՍՑԵԻ 0.01544ՀԱ ՀՈՂԱՄԱՍՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Վարդան Ժորայի Խուրշուդյանը և Վահե Մերուժանի Վահանյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 3/10 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 0.031347հա հողամասին կից գտնվող /Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 7/1 հասցեի/ 0.01544հա մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 0.01544հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնվեցերորդ գոտում:
   Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 7/1 հասցեի 0.01544հա հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 79516 /յոթանասունինը հազար հինգ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Վարդան Ժորայի Խուրշուդյանին և Վահե Մերուժանի Վահանյանին:
   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 1-ին նրբ. թիվ 7/1 հասցեի 0.01544հա հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 79516 /յոթանասունինը հազար հինգ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Վարդան Ժորայի Խուրշուդյանին և Վահե Մերուժանի Վահանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner