Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի ղեկավարի վարձատրության չափը 2016 թվականի ապրիլի 1-ից սահմանել ամսական 520000 դրամ: 2. ՈՒժը կորցրած ճանաչել Դիլիջանի քաղաքային համայնքի ավագանու 2015թ․ նոյեմբերի 20-ի թիվ 210-Ա որոշումը։ 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2016թ․ ապրիլի 1-ից։ |