Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 08-ի թիվ 1009-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/16 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վիալետա Վանիկի Սմբատյանի կողմից ինքնակամ կառուցված 36․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21112023-11-0054/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վիալետա Սմբատյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/16 հասցեի ավտոտնակը՝ 36․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 36․8քմ հողամասը, համապատասխանաբար, 100280 դրամ և 386908 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 36․8քմ հողամասը քաղ. Վիալետա Վանիկի Սմբատյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/16 հասցեի ավտոտնակը՝ 36․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 36․8քմ հողամասը, համապատասխանաբար, 100280 դրամ և 386908 դրամ արժեքներով քաղ. Վիալետա Վանիկի Սմբատյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |