Համայնքի ղեկավարին են դիմել Դիլիջան համայնքի բնակիչներ գույքահարկի և հողի հարկի տույժի արտոնություն սահմանելու խնդրանքով՝
· Ք.Դիլիջան Հակոբջանյան փողոցի 3-րդ նրբ., թիվ 15 հասցեի բնակիչ Մովսես Մարտիրոսի Հովհաննիսյանը, հորը՝ Մարտիրոս Հովհաննիսյանին պատկանող նույն հասցեի շինության գույքահարկի տույժը-11838 դրամ և հողի հարկի տույժը-22033դրամ:
· Ք.Դիլիջան Այգեստան փողոցի 2-րդ նրբ. թիվ 8 հասցեի բնակիչ Լևոն Սամվելի Մելյանը, հորը՝ Սամվել Մելյանին պատկանող հողի հարկի տույժը -75501 դրամ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 903-Ն որոշումը, ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հողի հարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Սահմանել գույքահարկի և հողի հարկի տույժի արտոնություն և նշված քաղաքացիներին ազատել առաջացած գույքահարկի և հողի հարկի տույժերից՝
· Ք.Դիլիջան Հակոբջանյան փողոցի 3-րդ նրբ., թիվ 15 հասցեի բնակիչ Մովսես Մարտիրոսի Հովհաննիսյանին, հանգուցյալ հորը՝ Մարտիրոս Հովհաննիսյանին պատկանող շինության գույքահարկի տույժը-11838 դրամ և հողի հարկի տույժը-22033դրամ:
· Ք.Դիլիջան Այգեստան փողոցի 2-րդ նրբ. թիվ 8 հասցեի բնակիչ Լևոն Սամվելի Մելյանին, հանգուցյալ հորը՝ Սամվել Մելյանին պատկանող հողի հարկի տույժը -75501 դրամ: