Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ն․ Ադամյանի, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի վարչական տարածքում գտնվող հեռուստաաշտարակի զբաղեցրած 0.05211հա հողամասի տրամադրման խնդրանքով: Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. նոյեմբերի 30-ի թիվ 1129-Ա որոշմամբ նշված 0.05211հա հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը պետականորեն գրանցվել է, հողամասը ստացել է Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, թիվ 4 հասցեն /սեփականության վկայական թիվ՝ 12112024-11-0035/: Նշված հողամասը գտնվում է համայնքի էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, որպես կապի հողեր: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, թիվ 4 հասցեի 0.05211հա հողամասը 52110 /հիսուներկու հազար հարյուր տասը/ դրամ տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքով, մինչև 2074թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու վերաբերյալ: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, թիվ 4 հասցեի 0.05211հա հողամասը 52110 /հիսուներկու հազար հարյուր տասը/ դրամ տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքով, մինչև 2074թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |