Ի լրումն Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 06-ի «Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 3-րդ փողոց թիվ 36 և 3-րդ փողոց թիվ 51 հասցեների տնամերձ հողամասերի գլխավոր հատակագծերը հաստատելու մասին» թիվ 281-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով`
1.Դիլիջան համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 06-ի «Առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 3-րդ փողոց թիվ 36 և 3-րդ փողոց թիվ 51 հասցեների տնամերձ հողամասերի գլխավոր հատակագծերը հաստատելու մասին» թիվ 281-Ա որոշման նախաբանում լրացնել. «Նշված տնամերձ հողամասերում առկա շինությունների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացի Նիկոլայ Սուրենի Լազյանը ձեռք է բերում սեփականության իրավունք»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: