Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<ՖԻՄ Մենեջմենթ>> ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն՝ Ա.Ֆրանգուլյանի, տեղեկացնելով Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2 հասցեում նախատեսվող ներդրումային ծրագրի, ծրագրի շրջանակներում նախատեսվող կառույցների 17.4մ բարձրության և այն փոփոխելու դեպքում ծրագրի ոչ նպատակահարմար լինելու մասին: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. նոյեմբերի 30-ի թիվ 1723-Ն որոշմամբ հաստատված Դիլիջանի քաղաքային բնակավայրի գլխավոր հատակագծին կից գոտևորման հատակագծով թույլատրելի առավելագույն բարձրությունը սահմանված է 12մ: Վերոգրյալի վերաբերյալ առկա է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Տավուշի մարզպետարանի դիրքորոշումը, այն է՝ հարցը քննարկել համայնքի ավագանու նիստում և ղեկավարվել համայնքի ավագանու որոշմամբ հաստատված թույլատրելի բարձրությամբ: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2020թ. հունվարի 24-ի թիվ 01//00433-2020 գրությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան քաղաքի 1-ին փողոցի թիվ 2 հասցեում նախատեսվող հյուրանոցային համալիրի թույլատրելի առավելագույն բարձրությունը հաստատել ներկայացված էսքիզով նախատեսվող բարձրությունը, այն է՝ <<17.4մ>>: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |