Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Աշոտ Մարտիրոսի Բրդոտյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սարի փողոց թիվ 10/2 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 95.3քմ հողամասին կից գտնվող /Սարի փողոց թիվ 10/3 հասցեի/ 80.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 80.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սարի փողոց թիվ 10/3 հասցեի 80.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 546744 /հինգ հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Աշոտ Մարտիրոսի Բրդոտյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սարի փողոց թիվ 10/3 հասցեի 80.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 546744 /հինգ հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Աշոտ Մարտիրոսի Բրդոտյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |