Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 16-40 արձանագրային որոշման 2-րդ կետի համաձայն համայնքային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը նվիրատվության կարգով ջրամատակարար ընկերություններին փոխանցելու պետական ծրագրի շրջանակներում կատարված փաստաթղթային ուսումնասիրությունների արդյունքում,Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է , որ համայնքապետարանի գույքացանկից դուրս է մնացել <<Կաղնի Խաչի ՕԿՋ>> օբյեկտը: Հանձնաժողովը նշում է, որ համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997թ-ի մարտի 14-ի թիվ 51 որոշման, նշված օբյեկտը ընդգրկվել է համայնքի անշարժ գույքերի ցանկում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան քաղաքի ջրամատակարարման համակարգի <<Կաղնի Խաչի ՕԿՋ>> օբյեկտը ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում՝ տասնհինգ միլիոն դրամ սկզբնական արժեքով:
|