Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հուլիսի 22-ի թիվ 833-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 84/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Վահե Նորիկի Սարգսյանի կողմից ինքնակամ կառուցված 77․14քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 31072024-11-0046/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Վահե Սարգսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց թիվ 84/5 հասցեի ավտոտնակը՝ 77․14քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 48․69քմ հողամասը, համապատասխանաբար, 178657 դրամ և 332763 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 48․69քմ հողամասը քաղ. Վահե Նորիկի Սարգսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գայի փողոց, թիվ 84/5 հասցեի ավտոտնակը՝ 77․14քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 48․69քմ հողամասը, համապատասխանաբար, 178657 դրամ և 332763 դրամ արժեքներով քաղ. Վահե Նորիկի Սարգսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |