Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2025 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 2/4 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 42․2ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. հունվարի 10-ի թիվ 15-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 2/4 հասցեի 42․2քմ հողամասում, քաղ. Նիկողայոս Զավենի Եղիազարյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 42․2քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27012025-11-0031/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նիկողայոս Եղիազարյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 18-ի թիվ 867-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Նիկողայոս Զավենի Եղիազարյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, թիվ 2/4 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 42․2քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 42․2քմ հողամասը, համապատասխանաբար, 97736 դրամ և 288408 դրամ արժեքներով օտարել քաղ. Նիկողայոս Զավենի Եղիազարյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Նիկողայոս Եղիազարյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 288408 /երկու հարյուր ութսունութ հազար չորս հարյուր ութ/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 97736 /իննսունյոթ հազար յոթ հարյուր երեսունվեց/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner