|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 ապրիլի 2025 թվականի N 371 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՈՐԱԾԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով և համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի թիվ 576-Ն և 2025 թվականի փետրվարի 10-ի թիվ 857-Ա որոշումների` 1.Դիլիջան համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված «Ընտանիքի անդամներ և զավակներ» (բաժին 10, խումբ 4, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 1 080 000 (մեկ միլիոն ութսուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Կոնվերսբանկ» փակ բաժնետիրական ընկերության «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի 1930050445500100 հաշվեհամարին՝ Դիլիջանի համայնքապետարան դիմած նորածին երեխաների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(43.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|