Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 12-ի «Դիլիջան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 089-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 577-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում՝ Վարդան Մկրտչյանի պաշտոնում, «առաջատար» բառի փոխարեն կարդալ «գլխավոր»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |