Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Բենյամին Մարկոսյանը, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թումանյան փողոց, թիվ 20 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող 0.09891հա հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու և տեղադիրքը ուղղելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված 0.09891հա հողամասի սահմանների ճշտում: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Հաստատել Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թումանյան փողոց թիվ 20 հասցեի, քաղաքացի Բենյամին Մարկոսյանին պատկանող 0.09891հա հողամասի ճշտված տեղադիրքով և սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2.Պարտավորեցնել քաղ․ Բենյամին Մարկոսյանին.
1)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: