Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել կատարել Դիլիջան համայնքի Երկրագիտական թանգարանի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների գնում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Դիլիջան համայնքի Երկրագիտական թանգարանի շենքի տանիքի հիմնանորոգում» աշխատանքների գնման նպատակով համայնքի 2016թ. բյուջեի ֆոնդային մասից «Թանգարաններ և ցուցասրահներ» /բաժին 08, խումբ 02, դաս 02/հոդված 5134 հատկացնել 342130 դրամ:
|