Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նունե Վանիկի Սմբատյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցի թիվ 21/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող արտադրամասի սպասարկման 2460.0քմ հողամասին կից գտնվող /Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցի թիվ 21/2 հասցեի/ 945.3քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 945.3քմ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է հողերի տարածագնահատման տասներկուերորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցի թիվ 21/2 հասցեի 945.3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 499119 /չորս հարյուր իննսունինը հազար հարյուր տասնինը/ դրամ արժեքով օտարել քաղ. Նունե Վանիկի Սմբատյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի Գետափնյա փողոցի թիվ 21/2 հասցեի 945.3քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 499119 /չորս հարյուր իննսունինը հազար հարյուր տասնինը/ դրամ արժեքով, քաղ. Նունե Վանիկի Սմբատյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |