Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Ալվարդ Գուլինյանը, Նունե Բաբինյանը, Միլենա Թամրազյանը, Դիանա Թամրազյանը և Աննա Թամրազյանը՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց թիվ 83 հասցեի հողամասից առանձնացվող մասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1.Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի 1-ին փողոց թիվ 83 հասցեի հողամասից առանձնացվող 0.06հա մակերեսով հողամասին /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե՝ Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, 1-ին փողոց թիվ 83/1, իսկ մնացած 0.062հա հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Հաղարծին, 1-ին փողոց թիվ 83։
2.Պարտավորեցնել համասեփականատերերին․
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: