Համաձայն 2024թ. դեկտեմբերի 24-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 9-րդ նրբ․ թիվ 14 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Արմեն Զավենի Ղազարյանը: Վերջինս դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին` նշված բնակելի տան սպասարկման տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 9-րդ նրբ․ թիվ 14 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 700.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 578.0քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Արմեն Զավենի Ղազարյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1.Հաստատել Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 9-րդ նրբ․ թիվ 14 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 578.0քմ մակերեսով, քաղ. Արմեն Զավենի Ղազարյանի (ծնված 21.01.1970թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2.Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների նկատմամբ ճանաչել քաղ. Արմեն Զավենի Ղազարյանի (ծնված 21.01.1970թ.) սեփականության իրավունքը:
3.Պարտավորեցնել քաղ. Արմեն Ղազարյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: