Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի բնակիչ Բորիսով Վադիմ Յուրիի (ծնված՝ 01.10.1966թ.) 11.08.2025թ․ դիմումը՝ Դիլիջանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրել է նիստ.
Բորիսով Վադիմ Յուրիին՝ նրա անչափահաս դստեր՝ Մարթա Առակելովայի (ծնված՝ 13.02.2011թ.) նկատմամբ հոգաբարձու նշանակելու հարցով։
Ուսումնասիրությունից պարզվել է, որ Վադիմ Բորիսովը և Ելենա Առակելովան (ծնված՝ 10.11.1969թ.) ապրել են համատեղ՝ քաղաքացիական ամուսնությամբ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են 2 երեխա՝
1. Մարթա Առակելովա (ծնված՝ 13.02.2011թ.)
2. Միքայել Բորիսոֆֆ (ծնված՝ 19.06.2006թ.)
Սակայն Մարթա Առակելովայի ծննդյան ժամանակ Վադիմ Բորիսովը երկրից բացակայելու պատճառով չի կարողացել ճանաչել Մարթա Առակելովայի հայրությունը։ Ելենա Առակելովան մահացել է 30.04.2025թ. (պետական վկայական մահվան մասին՝ ԲԱ997200)։ Երեխայի խնամքով զբաղվում է Վադիմ Յուրիի Բորիսովը։ Վադիմ Բորիսովի խոսքով նա ցանկանում է դիմել դատարան հայրություն ճանաչելու համար, սակայն քանի որ դա երկար ժամանակ կարող է զբաղեցնել, այդ պատճառով այժմ ցանկանում է ստանձնել Մարթա Առակելովայի հոգաբարձությունը, որպեսզի կարողանա հանդես գալ նրա անունից տարբեր կառույցներում։ Մարթա Առակելովան և Վադիմ Բորիսովը բնակվում են համատեղ, միևնույն հասցեում։ Վադիմ Յուրիի Բորիսովը ֆիզիկապես և հոգեպես առողջ է։ Բարոյական և անձնական այլ հատկանիշներով բնութագրվում է որպես դրական անձնավորություն։
Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 31, 35, 33-38–րդ հոդվածներով՝
1. Դիլիջան քաղաք, Գետափնյա փ. շ.72 բնկ. 14 հասցեի բնակիչ Վադիմ Յուրիի Բորիսովին (ծնված՝ 01.10.1966թ.) նշանակել հոգաբարձու Մարթա Առակելովայի (ծնված՝ 13.02.2011թ.) նկատմամբ։
2. Զգուշացվում է հոգաբարձուին, որ նա բնակության վայրը փոխելու դեպքում պարտավոր է տեղեկացնել համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։