Դիլիջան համայնքի ղեկավարի 2019թ. հուլիսի 30-ի թիվ 456-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76/17 հասցեի 113.3քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասից 56.68քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>>օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 76/17 հասցեի 113.3քմ հողամասից 56.68քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող:
|