Դիլիջանի համայնքի ղեկավարի 2017թ. նոյեմբերի 13-ի թիվ 483-Ա որոշման համաձայն` համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 177.1քմ մակերեսով հողամասը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 92001.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով, մակերեսներով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գներով: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող <<Բնակավայրերի հողերից>> 177.1քմ մակերեսով հողամասը և <<Գյուղատնտեսական նշանակության հողերից>> 92001.1քմ ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը մրցույթի միջոցով, վարձակալության իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը և հաստատել մեկնարկային գները` համաձայն աղյուսակի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|